Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին՝ կրելով երկրորդ պարտությունը լոնդոնյան մրցաշարում։ Արոնյանը պարտվել էր նաեւ աշխարհի փոխչեմպիոն Բորիս Գելֆանդին։

Արոնյանը 6,5 միավորով նահանջեց երրորդ տեղ։ Առաջատարը Մագնուս Կարլսենն է, որը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ ոչ ոքի խաղալուց հետո ունի 7,5։ 7 միավորով երկրորդ տեղ է բարձրացել աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, որը 11-րդ տուրում առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ։

12-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ։ Մագնուս Կարլսենը կխաղա Վասիլի Իվանչուկի հետ։

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։ Հաղթողը հայտնի կդառնա ապրիլի 1-ին։

NEWS.am Sport