Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն այժմ Մոսկվայում է, որտեղ ասյօր կայանալու է նրա համերգը։
LifeNews-ին տված հարցազրույցում Ազնավուրը խոսել է հայ ժողովրդի ճակատագրի մասին։
«Հայերը երբեք առանձնապես չեն ընդարձակվել այդ թեմայով։ Թվում է, նրանք ամաչում էին, չնայած ամոթալի պետք է լիներ ոչ թե հայերի համար, այլ նրանց, ովքեր դա իրականացրեցին։ Սակայն պետք է նշել, որ այժմ Թուրքիայում կան մարդիկ, ովքեր ընդունում են այդ փաստը։ Անհրաժեշտ է հասկանալ, որ երբ ես խոսում եմ Ցեղասպանության մասին, ես խոսում եմ այն մասին, որ դա չի ճանաչվում պաշտոնական մակարդակով։ Եվ ես ցանկանում եմ ասել, որ եթե ցեղասպանություն չլիներ, ապա Թուրքիայում կլիներ մի շատ հայտնի երգիչ՝ ես։ Նրանք կորցրին հայ մտավորականությանը, սակայն նրանց չհաջողվեց ոչնչացնել նրանց։ Մենք կարողացանք ողջ մնալ, սակայն նրանք կորցրին այնպիսի մեծ մարդկանց անուններ, ովքեր փախան այնտեղից և ովքեր կարող էին լինել այդ երկրի մի մասը»,- նշել է շանսոնյեն։
Խոսելով իր տարիքից Ազնավուրն ասել է.
«Ես բացահայտել եմ առողջության գաղտնիքը, սակայն չեմ բացահայտել երիտասարդության գաղտնիքը, դա մինչ օրս բացահայտված չէ, ցավոք։ Պետք է չափազանց շատ հիմարություններ անել, չի կարելի շատ խմել, գինին խմել հաճույքով և ընդամենը մեկ գավաթ։ Ես երբեք չեմ ուտում ուտեստն ամբողջությամբ, ուտում եմ միայն կեսը, ոչ մի տեղ չեմ գնում ուշ երեկոյան, դուք ինձ չեք կարող տեսնել գիշերային ակումբում։ Եվ ես 47 տարի առաջ թողել եմ ծխելը»,- պատմել է Ազնավուրը։