Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում Խանջյան փողոցում գտնվող այգու հարևանությամբ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, պոլիէթիլենային պարկում, հայտնաբերել է առանց գործարանային համարի 9 մմ տ/չ «Շմայսեր» տեսակի ինքնաձիգ և 5.45 մմ տ/չ 90 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: