Մի շարք պետություններ կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության գոյությունը՝ ելնելով կոնյունկտուրային շահերից, ինչը ցավալի է: Այսպես սկսեց իր խոսքը՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ներկայացուցիչ Գալինա Կարելովան «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում:

«Մեր պետությունը երբեք չի փոխել իր դիրքորոշումը: ՌԴ Պետդուման 2 անգամ ընդունել է հատուկ հայտարարություններ, որոնցով դատապարտում է Ցեղասպանությունը: 640 քաղաքներում այս օրերին իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ, ՌԴ-ն կանգնած է Հայոց ցեղասպանության ճանաչման ակունքներում»,- ասաց Գալինա Կարելովան:

Իսկ ՌԴ Պետդումայի Դաշնային ժողովի փոխնախագահ Նիկոլայ Լևիչևը հայտարարել է, որ ապրիլի 24-ին Դուման դատապարտման բանաձև կընդունի։ Ներկա ու ապագա սերունդների համար պատմական հիշողությունը շատ կարևոր է։