Հարգելի ընկերներ և գործընկերներ,

Քիչ առաջ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում հրապարկվեց և այժմ արդեն պաշտոնապես շրջանառության մեջ է Հայոց ցեղասպանության100-ամյակին նվիրված հայտարարությունը, որին միացել են աննախադեպ քանակով ԵԽԽՎ պատվիրակներ /170-ից ավել/, ԵԽ գրեթե բոլոր անդամ պետություններից, անգամ` Թուրքիայից: Հայտարարությունը շրջանառվելու է շուրջ երեք ամիս, ինչը նշանակում է` այն բաց է լինելու այն անձանց համար, ովքեր ցանկություն կհայտնեն դրան միանալ, իսկ այդպիսի անձանց քանակը քիչ չէ արդեն իսկ այս պահի դրությամբ:

ԵԽԽՎ կանոնակարգային պահանջների պահպանմամբ այդ անձինք կմիանան հայտարարության տեքստին: Հայտարարության մեջ խոսվում է ցեղասպանությունների դատապարտման և ճանաչման անհրաժեշտության մասին ընդհանրապես և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին մասնավորապես:

Արփինե Հովհաննիսյան-Facebook