Ստամբուլի հայկական համայնքը հիշում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին: Թուրք մտավորականների մի մասը կարծում է. եկել է ժամանակը, երբ Թուրքիան պետք է ընդունի և քավի սեփական մեղքերը: Սակայն քաղաքական գործիչների համար, սա մինչև հիմա ցավոտ թեմա է: