Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Արսեն Ավակովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Եվրոպան ոգեկոչում է մեկ ու կես միլիոն սպանվածների, կտտանքների ենթարկվածների սովից մահացածների հիշատակը, որոնց սպանողների առջև միակ մեղքը «սխալ» ազգությունն էր և «սխալ» հավատը: Դա մանրակրկիտ ծրագրված և իրականացված ոճրագործություն էր, որը տևեց 2 տասնամյակ: 1915թ. ապրիլի 24-ին մեկ գիշերվա մեջ Օսմանյան կայսրությունում ձերբակալվեցին 100 հազարավոր մտավորականների, հոգևորականների, գրողների, փիլիսոփաների և նկարիչների` այն մարդիկ, որոնք հայ ժողովրդի հոգևոր առաջնորդներն էին: Նրանք, ովքեր կարող էին ազգը տանել իրենց ետևից: Գրեթե բոլորը սպանվեցին:

Թուրքական բռնակալները նախապես զորակոչեցին և գնդակահարեցին հայազգի զինվորականներին: Ցեղասպանության այս երկու փուլերից հետո ողջ մնացածներին` կանանց, երեխաներին և ծերերին բռնի տեղահանեցին հայրենի հողից և քշեցին անապատ: Տեղահանվածների մեծամասնությունը զոհ գնացին սովին և հիվանդությանը, համարյա ոչ ոք տեղ չհասավ: Նրանք, ում հաջողվեց փախչել, ցրվեցին օտար երկրներով` մեկընդմիշտ կորցնելով հայրենիքը:

Այն ժամանակ մոլեգնում էր Առաջին համաշխարհային պատերազմը և միջազգային հանրությունը ընդամենը մտահոգություն հայտնեց: Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Քառորդ դար հետո Հիտլերը տվեց իր հռետորական հարցը` «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»: Պատասխանը դարձավ Հոլոքոստը:

Հայերի ցեղասպանությունը մեկ ազգի ողբերգություն չէ: Դա ահավոր և, ցավոք սրտի, չսերտված դաս է համայն մարդկության համար, մինչ այս պահը ոչ մի երկիր և ոչ մի պետություն ապահովագրված չէ ողբերգության կրկնությունից: ՄԱԿ-ի կողմից ընդունված ժամանակագրությամբ վերջին ցեղասպանությունը իրականացվել է բոլորովին վերջերս` 1995թ.-ին` Հայ ժողովրդի հետ կատարված ողբերգությունից 80 տարի անց արդեն իսկ մեր օրերում: Հենց այս պատճառով այսքան կարևոր է պետական մակարդակով ճանաչել հայ ժողովրդի Ցեղասպանությունը: Գոնե 100 տարի հետո դատապարտել հանցագործությունը արձանագրելով նման «լուծման» անթույլատրելիությունը:

Յուրաքանչյուր հիմնախնդրի և վեճի պարագայում, մեզ վրա վերցնել քաղաքական պարտավորություններ: Այսօր Հայ ժողովրդի ցեղասպանությունը ընդունվել է միջազգային մակարդակով` Եվրոպայի խորհրդի Եվրախորհրդարանի, ՄԱԿ-ի հատուկ նշանակության կառույցների, Եկեղեցիների միջազգային խորհրդի կողմից: Հայ ժողովրդի ոչնչացումը ընդունել և պաշտոնապես դատապարտել են 24 երկիր, որոնց շարքում են ԵՄ հիմնական երկրները:

Երեկ հայ ժողովրդի ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է Ավստրիան, իսկ այսօր Գերմանիան: Ապրելի 12-ին ուղղափառ Զատկի օրը Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մատուցեց հայկական պատարագ: «Չարիքի պարտակումը կամ ժխտումը նման է արնահոսող վերքի, որը չեն վիրակապել»,- նշել էր Պապը:

Ուկրաինան նվաճել է դեպի Եվրամիություն երկրային հարյուրյակի արյամբ: Զոհվածներից առաջինը հայրենասիր և Ուկրաինայի զավակ Սերգեյ Նիգոյանն էր: Երկրի Արևելքում Ագրեսիային դիմակայելու իրենց հայրենիքի` Ուկրաինայի համար պայքարում երկրի զինված ուժերում ազգային գվարդիայում ներքին զորքերում կամավորական ջոկատներում գլուխ են խոնարհել նաև Ուկրաինայի հայերը: Նրանք 52-ն են: Նշանավոր ուկրաինացի գրող Լինա Կոստենկոն գրել է մի չքնաղ բանաստեղծություն. «Ցավդ տանեմ, որը նշանակում է քո ցավն իմ վրա եմ վերցնում»: Եկեք մենք էլ մեր վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը, որպեսզի հիշողության միջոցով այս ողբերգությունը երբեք չկրկնվի: Այսօր Ուկրաինայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Գրառումը Ավակովը վերնագրել է՝ «Ցավդ տանեմ»: