«Հայոց ցեղասպանությունն ու Արդարության 100-ամյա անպատասխան պահանջը» թեմայով ԱՄՆ կոնգրեսում անցկացվում են լսումներ՝ Հելսինկիի հանձնաժողովի նախագահ Քրիսթոֆեր Սմիթի գլխավորությամբ։
Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը՝ քննարկմանը մասնակցել են թուրք պատմաբան Թաներ Աքչամը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Վան Քրիքորյանը, Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Էլիզաբեթ Փրոդրումոն։
«Այս լսումը ոչ թե ուղղված է Թուրքիայի դեմ, այլ, հակառակը, այն սատարում է թուրք ժողովրդին, որը տասնամյակներ շարունակ փորձում է ընդդիմանալ պետության կողմից տարվող ժխտողականության քարոզչությանը»,- ասել է հանրապետական սենատոր Սմիթը։
Թուրք պատմաբանը իր հերթին նշել է, թե ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին կարևոր է թուրք ժողովրդի համար։ «Թուրքիան այժմ աշխարհին է ներկայանում ժխտողական դեմքով»,- նշել է նա։
Լսումներին ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը։