Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ են տեղի ունեցել, որին անդրադարձել է Газета-ն։
1915 թվականի մարտին Օսմանյան կայսրությունում հայերի աքսորման հրամաններ հայտնվեցին, իսկ ապրիլի 24-ին տեղի ունեցան հայ մտավորականների, կրոնական, տնտեսական ու քաղաքական էլիտայի ձերբակալությունները. այդ դեպքերին զոհ գնաց մոտ 1.5 մլն մարդ։ Ավելի քան 20 երկիր այդ դեպքերը որպես «ցեղասպանություն» է ճանաչել։
Ռուսաստանն այդ միջոցառումներին ներկայացնում էր նախագահ Վլադիմիր Պուտինը, որն այս դեպքում համակարծիք է միջազգային հանրության տեսակետի հետ, որոնք դատապարտում են հանցագործությունը։
Սակայն Ռուսաստանից բարձրաստիճան ներկայացուցիչ կար նաև Թուրքիայում , որն առ այսօր չի ճանաչում Ցեղասպանությունն ու նշում է սեփական հիշատակի օրը՝ Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակը։ Մոսկվան փորձում է հաճոյանալ երկու երկրների միջև, և դա անում է բավական ստացված։
Երևանում էին գտնվում շատ բարձրաստիճան հյուրեր։
Հայաստանի մայրաքաղաքում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը, Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը, ինչպես նաև տասնյակ տերություններից տարբեր մակարդակի պատվիրակություններ։