Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրակին, ԼՂՀ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, մայոր Ժիրայր Աղաջանյանի գլխավորությամբ ստորաբաժանումը կատարեց ջահերով երթ դեպի մոտակա բարձունքը։

Բարձունքի վրա զինվորները Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնելու նպատակով, կրակով 100 են գրել, և անմոռուկի տեսքով մեծ խարույկ վառել։

Նշենք, նաև, որ այդ բարձունքը պատահական չէր ընտրված և այն տեսանելի է եղել հակառակորդի կողմից և մեր տղաների մեսիջը տեղ է հասել։

Մանրամասները տեսանյութում՝