Նախօրեին Ղազախստանում կայացել են նախագահական արտահերթ ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ արդյունքներով նախագահ է վերընտրվել գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Ինչպես հայտնում է Lenta-ն՝ Նազարբաևի թեկնածության օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 97.7 տոկոսը:
Համաձայն ԿԸՀ-ի հայտարարության՝ ընտրության պաշտոնական արդյունքները կհրապարակվեն բոլոր արձանագրությունների մշակումից հետո:
Նուրսուլթան Նազարբաևը վերընտրվել է՝ ստանալով ձայների 97.7%-ը
Նախօրեին Ղազախստանում կայացել են նախագահական արտահերթ ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ արդյունքներով նախագահ է վերընտրվել գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։