Երեկ՝ ապրիլի 27-ին, հազարավոր մարդիկ հավաքվել են աշխարհի ամենահայտնի հրապարակներից մեկում` Նյու Յորքի Թայմս Սքուերում և ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերին:
Ինչպես տեղեկանում ենք New York Post-ից՝ բազմահազարանոց ակցիայի մասնակիցները պահանջել են ԱՄՆ-ի կառավարությունից ճանաչել 1915թ.-ին, Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած դեպքերը որպես ցեղասպանություն:
Նշենք, որ հավաքը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող ամերիկյան հանձնաժողովի ջանքերով: