«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը խուսափել է մասնակցել Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
Ինչպես հայտնի է՝ Լոս Անջելեսի հայ համայնքը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, եւ այնտեղ նախկին վարչապետը կարող էր, մեղմ ասած, տհաճ վիճակում հայտնվել:
Սակայն Տ. Սարգսյանի թիմակիցները պնդում են, որ նման բան չկա, ու նա հաճախ է լինում Լոս Անջելեսում, հանդիպում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: