Այսօր ծիծեռնակաբերդում սկսվեց հուշահամալիրում զետեղված թոշնած ծաղիկների հավաքը։
Ավանդական դարձած ծաղկահավաքը իրականացվում է 2010-ից և ավանդաբար տևում էր մեկ օր, սակայն այս տարի ծաղկահավաքի համար կպահանջվի երկու օր, որպեսզի ծաղիկների ողջ քանակությունը մշակվի, և ընտրված ծաղկաթերթիկները չորանան:
Հարյուր հազարավոր այս ծաղիկները հատուկ տեխնոլոգիայով վերամշակվելու են, ինչի արդյունքում ստացվելու է գրելու թուղթ:
Լուսանկարները՝ photolure-ի