Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սողոմոն Տարոնցի փողոցի թիվ 22 շենքի հետնամասում գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ. անհրաժեշտ է օգնություն:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Ավտոտնակում հայտնաբերվել է ուսումանական նռնակ: