Գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն հենց սկզբից ասեմ , որ թքած ունեմ բոլոր էն կարծիքների վրա , որ պտի կանգնեն ու ասեն «դու շատ փոքր ես , որ քննադատես Վահրամին» , որովհետև ես արտահայտում եմ իմ կարծիքը , այլ ոչ թե քննադատում :

Երեկ է տվյալ գրառման տակ ՝ Վահրամ Սահակյանի էջում, ես արտահայտեցի իմ կարծիքը նշված տողերի վերաբերյալ՝ « Հապա մի քաղաքական-հասարակական գործչի անուն տվեք, որը վերջին 20 տարվա ընթացքում մահացել է կամ ՍԱՏԿԱՑՐԵԼ ԵՆ ու մենք դրա համար ՏԽՐԵԼ ԵՆՔ…» ասելով , որ չպետք է մոռանանք ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ : Որից հետո Վահրամ Սահակյանը ինձ պատասխանեց ՝ « այո չպետք է մոռանանք , թե ինչ կերպ է նա վարվել զինվորների հետ» : Հետո , երբ ես ասացի ,որ « Ցավոք դուք անթերի չեք » , նա արգելափակեց ինձ իր էջից :
Իսկ ինչ եք մտածում պարոն Սահակյան Ձեզ են հիշելու՞ : Էն ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆՆ ԵՔ անտեսում ՝ ում շնորհիվ հանգիստ տանը նստած ե՞ք : Ասելու են <> : Վազգեն Սարգսյանը հնարավոր է և շատ սխալներ ունի թույլ տված , բայց ներկայումս չկա Հայաստանում որևէ մեկը ՝ ով իրավունք ունի քննարկել դրանք : Շատ բան տեսել ու լսել ենք , շատ-շատերից տեղյակ չենք , բայց դա իրավունք չի տալիս ուրանալու այն ամենը ինչ հայ ազգի համար արել է ՍՊԱՐԱՊԵՏԸ : Ո՛չ ոք չի կարող ասել թե ինչեր է թողել մարտի դաշտում Նա , թե ինչ հոգեկան ապրումներ է ունեցել , բայց այդ ամենի շնորհիվ է , որ ունենք ազատ ու անկախ Հայաստան : Ու դրա համար պարտական ենք շատ քաջերի , որոնցից մեկն էլ հենց ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ է» :