Ապրիլի 29-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ապրիլի 29-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 142-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: