Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում ներկա է գտնվել ժենգյալով հացի փառատոնին:

Նախագահ Սահակյանը հույս է հայտնել, որ փառատոնը կդառնա ավանդական՝ այն արժեւորելով ազգային սովորությունները պահպանելու ու տարածելու և զբոսաշրջությունը խթանելու տեսանկյուններից:

Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: