Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն արդեն իր որերորդ գրառումն է կատարում ֆեյսբուքում, որը այս անգամ էլ վերաբերվում է կառավարության երեկ կայացրած որոշմանը:

Լուսինե Բադալյանը մասնավորապես գերլ է.

«Դիցուք , հերթական էքսպերիմենտս անցավ խիստ բարեհաջող
2 լավ խոսք կա. ասում են ` փայտը ,որ վերցնում ես,շունը կուչ է գալիս...և` տակդ աղբ կա,ուրիշից ես հոտ առնում :)))
պարզաբանեմ. ոչ մի գրածս իր մեջ չէր պարունակում Հայրիկյանի որակների,գործողությունների դատափետում կամ քննարկում,այլ ուղղված էր կառավարության որոշմանը ,և քննադատվում էր հենց այն ,բայց ընկալվեց այսպես,քանզի,վասնզի ..փաստորեն խնդիր կար թաքնված :))) միամիտ եք ...
բավական էր ինձ համար շնորհակալություն հայտնել Հայրիկյանի համախոհներին մարդկային ,զուսպ մեկնաբանությունների և նամակների համար, նրանք անմիջապես ,պատռելով դիմակները, անցան վիրավորանքների և հայհոյանքների :)) ցածր էր...
կառավարության որոշումը քննադատվեց,քննադատողներին անվանեցիք իշխանության ստրուկ :)) տրամաբանությունն էլ է կաղում...
հաշվարկների ,ողջամտության և մարդկային որակների մասին պատկերացում կազմելու համար ընդամենը հարկավոր է համեմատել մեկնաբանությունները...
Ենթադրությունները թողնում եմ ձեզ....
Հ.Գ. Սիրելի կառավարություն սովորիր ճիշտ տնօրինել բյուջեն  և բոլոր հարցերը կլուծվեն ժամանակի ընթացքում, ափեխ-ցեփեխ (եթե չեմ սխալվում,ափռ-ցփռ-ի գրական տարբերակը հենց այսպես է) վատնելու ժամանակներն անցել են...
Հայրիկյանին մաղթում եմ քաջ առողջություն և ողջախոհություն
Ժողովրդին էլ` համբերություն
Ես ավարտեցի,արդյունքները դեռ վերլուծվում են իմ ներաշխարհում,եզրահանգումներ են արվում,որոնք ,ցավոք, հուսադրող չեն....»: