Բրիտանական BBC-ն իր «Our World» («Մեր աշխարհը») հաղորդումներից մեկը նվիրել է Հայոց ցեղասպանության թեմային:

BBC-ի հայազգի լրագրող Լարա Պետրոսյանի մեծ պապն այն քչերից է եղել, ով 1915թ.-ին փախել է և նոր կյանք սկսել արտասահմանում: Մեկ դար անց «Հիշելով հայերի կոտորածները» վերնագրված հաղորդման համար Լարան այցելել է իր հայ ընտանիքի՝ Թուրքիայում գտնվող ավերված բնակավայրը՝ պարզելու համար, թե ինչ է մնացել իր հայկական արմատներից: