Ծանր հիվանդությունից հետո , երեկ ուշ երեկոյան մահացավ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ , վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը : Վարդան Միլիտոսյանը ծնվել է 1950 թ. հուլիսի 8 –ին: Ծանրամարտով սկսել է զբաղվել 1964 թվականին, Հակոբ Ֆարաջյանի ղեկավարությամբ։ 1975-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ հավաքականի անդամ, դարձել Եվրոպայի կրկնակի չեմպիոն, արծաթե մեդալակիր Մոնրեալի Օլիմպիական խաղերում, արծաթե մեդալակիր Գետիսբերգում կայացած աշխարհի առաջնությունում։ Առավել հաջող հանդես է եկել հրում վարժությունում, որում 4 անգամ սահմանել է համաշխարհային ռեկորդ։

1980 թվականին ավարտել է կարիերան և անցել մարզչական աշխատանքի։ Մարզել է եղբորորդուն` օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանին։