Ապրիլի 29-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1979 թ. ծնված Բորիս Մ.-ին, որը 2006 թ. հունվարի 1-ից ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի /դասալքությունը/ 1-ի մասի մեղադրանքով: