Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հատուկ մեր բացառիկ լուսավոր գլուխների համար եմ ներկայացնում: Հերթական անգամ մարդիկ չեն հավատում պաշտոնական ու ինչն ավելի վիրավորական է զինվորական ղեկավարությանը, ով հուսալիորեն ապահովում է երկրի անվտանգությունը: Նախագահը հայտարարում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը գործարկվելու է, իսկ պաշտպանության նախարարը ասել է, որ եթե նման թռիչք իրականացվի, ապա մենք կարող ենք ապահովել այդ թռիչքների անվտանգությունը: Բայց մեր շատ խելացիներն այս ամենը առանց որևէ խելամիտ փաստարկի հաշվի չառնելով կասկածի տակ են առնում և շարունակում են թուրք-թաթարական բաշիբոզուկները հոխորտանքը արտատպել տարբեր տեղերում, խոսել ինչ որ տանուլ տալու մասին և այլն: Ադրբեջանցիներն ասում են, որ կատակ չեն անում, Բորդյուժային են դասեր տալիս և այլն: 
Իսկ ով է ասո՞ւմ, որ Ադրբեջանը կատակ է անում, ոչ Ադրբեջանը կատակ չի անում, ինչպես կատակ չէր անում 1992, 1993, 1994 թվականներին, երբ Շուշիից բազմապատիկ ավելի մեծ ուժերով փախչում էին, երբ հազարավոր մոջահեդներով հարձակում էին անում ու ատամները կոկորդներն էր մնում: Կատակ չեն անում, երբ հիմա դիվերսանտները իրենց ոտքով գալիս են, բայց մեջքի վրա հետ են գնում: 
Շատ երկար ու բարակ կարող եմ բացատրել ցանկացած մեկին, թե ադրբեջանցիները լավագույն դեպքում ինչ կարող են անել կամ ինչի են ընդունակ, բայց այդ կապակցությամբ մի բան ասեմ միայն:
1992թ., երբ նույն օդանավակայանն ազատագրվեց ու վերսկսվեցին ՅԱԿ-40 երի թռիչքներն այդ ժամանակ էլ Ադրբեջանը ուներ իբր 250 կմ հեռահարությամբ Ս-200, իսկ ինչո՞ւ ոչ մի անգամ չկարողացավ ինքնաթիռ խոցել»: