Մի քանի տարի առաջ Սիեթլի պարաօլիմպիադայի ժամանակ ինը հաշմանդամ ու խեղված մարզիկ կանգնել էին վազքուղու վրա: Մեկնարկն ազդարարող կրակոցից սկսվեց մրցումը, բոլորը չէ, որ վազում էին, բայց գոնե փորձում էին առաջինը հասնել եզրագծին ու հաղթել: Փորձելով հավասարվել առաջատարներին՝ մի փոքրիկ տղա ընկավ ասֆալտին ու լաց եղավ:
Մյուս ութ մարզիկները լացը լսելով, դանդաղեցրին վազքը և ետ նայեցին: Հետո կանգ առան ու վազեցին դեպի ընկած տղան… բոլորը: Դաունի սինդրոմով մի աղջիկ նրա կողքին ծնկեց ու համբուրելով հարցնում էր.«Հիմա անցավ, հա՞, հիմա անցա՞վ»: Հետո բոլորը ինը մարզիկներն իրար գրկեցին ու նորից շարժվեցին դեպի եզրագիծը: Մարզադաշտում ներկա բոլոր հանդիսատեսները հոտնկայս ծափահարում էին:
Ինչո՞ւ: Որովհետև կյանքում ամենակարևորն այն չէ, որ անպայման հենց ինքդ հաղթես: Կարևոր է ուրիշին էլ օգնել հաղթանակի հասնելու,
Ալինա Դերձյան՝ ֆեյսբուք