Ապրիլի 30-ին ԼՂՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը, Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ, ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Փարիզի գրասենյակի ներկայացուցիչ Մորիս Բոննոն և իրավաբանների ֆրանսիական միության նախագահ Պիեռ դ’Էսպեռոնան այցելել են ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
Առաջնագծում Ֆրանսիայից ժամանած դիտորդները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և վերջում կիսվել իրենց տպավորություններով:
Նրանք մասնավորապես բարձր են գնահատել հայ զինվորի մարտական ոգին և պատրաստականության աստիճանը, առաջնագծում զինվորների անվտանգ ծառայությունն ապահովելու ուղղությամբ կատարված աշխատանքերը և դատապարտել իրադրությունն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը: