Բրիտանական The Telegraph պարբերականն ամփոփել է անցած ամիսը` ներկայացնելով ապրիլին ամենավատ հագուկապով հանրության առջև հանդես եկած հայտնի անձանց ցանկը:
Վատագույնների ցանկում են հայտնվել մոդել Թայրա Բենքսը, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը` Քլոե Քարդաշյանը, երգչուհի Ռիտա Օռան, դերասանուհի Բլեյք Լայվին և այլ աստղեր: