Մայիսի 3-ին Արցախում տեղի ունենալիք 6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին ընդառաջ՝ Ադրբեջանի իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում դիտորդների մուտքն Արցախ արգելափակելու ուղղությամբ...

Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ը մամլո խոսնակ Հ.Հաջիևը կրկին է հանդես է եկել ԲԱՐԲԱՋԱՆՔՈՎ և ոչ միայն նորից բոլորին զզվացրած «շաբլոն» հայտարարությամբ է հանդես եկել, այլև ԱՀԱԲԵԿԵԼ է ԼՂՀ-ը մեկնող դիտորդներին «ԻՆՏԵՐՊՈԼ»-ով՝ օրինակ բերելով Սլովակիայի օրենսդիր մարմնի նախկին նախագահ Ֆ.Միկլոշկոյին, ով հանդգնել էր Արցախ մեկնել առանց Բաքվի թույլտվության և Ստեփանակերտում արել էր հակաադրբեջանական հայտարարություններ՝ պաշտպանելով Արցախի անկախությունը... Չգիտես որտեղից, տկարամիտ Հ.Հաջիևը վերցրել է, որ Արցախում տեղի ունենալիք ընտրությունները չի ճանաչում «միջազգային հանրությունը»... Բաքվում մոռանում են, որ արցախահայերն իրենց ՀԵՐԹԱԿԱՆ՝ արդեն 6-րդ գումարման ԱԺ-ն ընտրում են ոչ թե «միջազգային հանրության», այլ ԻՐԵՆՑ համար... Բաքուն մոռանում է, որ արցախահայերը մինչև 1989թ. ՄԻՇՏ էլ եղել են ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ Արցախում, և ԻՐԵՆՔ չէին կարող ՕԿՈՒՊԱՑՆԵԼ այն տարածաշրջանը, որտեղ կազմել են բնակչության 76%-ը (1989թ.)...

Բաքուն նաև մոռանում է, որ չնայած պատերազմական իրավիճակին՝ Արցախը ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ երկիր է, որտեղ կա ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ՝ ի տարբերություն ամբողջատիրական Ադրբեջանի, որտեղ իշխանությունը փոխանցվում է հորից որդուն, իսկ ընդդիմությունն էլ լիովին ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ է իշխանությունների կողմից... Ում էլ որ չեն կարող վերահսկել, սպանում կան ձերբակալում են... Ըստ խղճուկ Հ.Հաջիևի՝ Արցախ այցելողները ՄԱՐԳԻՆԱԼՆԵՐ են...


Հ.Գ. Մայիսի 3-ին Արցախում անցկացվելիք օրենսդիր մարմնի ընտրություններն ավելի են նյարդայնացնում Բաքվին... Այս անգամ Ի.Ալիևն իր վայնասունը դրեց 2015 թ.փետրվարի 27-ից՝ նորից «բոլորին» նախազգուշացնելով չմեկնել Ադրբեջանի «օկուպացված տարածքներ»... Այս ամենը վկայում է այն մասին, որ Բաքվի ԲՈԼՈՐ փորձերը՝ «շրջափակել» Արցախը, որպեսզի առաջ տանել սև և սպիտակ ոչխարների ՍՏԱՀՈՏ լուրերը նրա մասին, ձախողվում են... Բաքվի ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակը» ոչինչ չտվեց, այլ ընդհակառակը՝ ԳՈՎԱԶԴԵՑ այն... Հիմա էլ Ի.Ալիևը որոշել է Արցախ այցելողների և Արցախի ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ պատժել «Ինտերպոլ»-ով... ՀՀ և Արցախի ԱԳՆ-երը պետք է խիստ նախազգուշացնեն այդ կազմակերպությանը, որ գործիք չդառնա Բաքվի ձեռքին՝ հետապնդելով մարդկանց քաղաքական դրդապատճառներով... Ժամանակին Բաքուն այս կազմակերպության միջոցով ցանկանում էր պատժել Զորի Բալայանին...

Այս խնդիրը ՄԵՐՆ է, քանի որ Արցախ այցելողները ՊԵՏՔ է գիտենան, որ իրենց թիկունքում կանգնած են հայկական պետությունները...

Գագիկ Համբարյան