Քաղաքացի Ջիվան Հ.-ն 2014 թվականի մարտի 22-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, համագյուղացիներ Արմեն Ա.-ն, Ռուբեն Դ.-ն, Աբգար Հ.-ն, Դավիթ Բ.-ն եւ Մխիթար Հ.-ն հարձակվել են իրենց համայնքում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող որդու վրա, նախապես իրենց հետ վերցրած գործիքներով վնասել տրակտորը, իսկ Մխիթար Հ.-ն իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել որդու ուղղությամբ՝ փորձելով սպանել նրան:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ եւ շուրջ 9 ամիս կատարվել նախաքննություն:

Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: