Այս օրերին կրկին բուռն շրջանառութեան մէջ է դրւում «հայրենական» պատերազմ կոչուած «հասկացութիւնը» (գրագէտ կլիներ ասել՝ ցնդաբանութիւնը)։ Այն որ պատերազմը, նաեւ այդ համաշխարհային պատերազմը չարիք էր եւ նրա աւարտը, մանաւանդ, համեմատաբար առողջ (հակառակորդ ժողովուրդներին ոչնչացնելը նպատակ չհամարող) ուժերի հաղթանակով՝ մարդկութեան ձեռքբերում, վիճելի չէ, բայց որ հայեր կան, ովքեր դա «հայրենական» կարող են համարել, մտահոգիչ է։ Դէ, ի՞նչ, փորձենք այդ մարդկանց ընդունել այնպիսին ինչպիսին կան։
Սակայն մէկ այլ հարց է ծագում․ 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի ժողովրդական (այսինքն համեմատաբար ժողովրդական ընտրութիւններով ձեւաւորուած) խորհրդարանը, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին արդէն հայ ժողովուրդը (94 տոկոսով) սահմանազատուեց այդ «հայրենիքից» եւ կամեցաւ ունենալ իր իրական ( եւ ոչ կեղծ, բռնութիւններով պարտադրուած, մեր ցեղասպանութիւնն հաստատագրած, մեզ համար Արցախի խնդիր ստեղածած) անկախ հայրենիքը։
Հիմա հասկանանք, եթէ այս խեղճերը որպէս տօն չեն նշում սեպտեմբերի 21-ը, եւ սգում են այդ «հայրենիքից» անկախանալը, ապա ամեն ինչ տրամաբանական է, սակայն եթէ այդպէս չէ, ապա՞... Տեսնես ամբողջ աշխարհում այդքան հոգեբոյժ կգտնուի՞, որ հասնեն օգնութեան...Վազգէն Ա կաթողիկոսին շատ եք սիրում․ նա հաւասարութեան նշան էր դնում ՄԵԾ ԵՂԵՌՆԻ զոհերի եւ երկրորդ համաշխարհային (ոչ «հայրենական») պատերազմում զոհուած 300-350 հազար առողջ հայ տղամարդկանց կորստի միջեւ։
Պարույր Հայրիկյան