Գիտե՞ք, որ աստղերը առնչվում են ձեր գործած շպարի գույների և օծանելիքի հետ։
Երկվորյակ, կշեռք ու ջրհոս նշանների տակ ծնվածները ունեն գրավիչ աչքեր և ընդհանուր առմամբ գեղեցիկ մարմին: Նրանց աչքերի համար պետք է գործածեն մուգ կապույտ գույնի և արծաթագույն շպարներ, եղրևանու ու մագնոլիայի բույրեր, ինչպես նաև լիմոնի ու նարինջի կեղևների բույրը։
Ցուլ, կույս ու այծեղջյուր նշանների տակ ծնվածները ունեն խոսուն ու գեղեցիկ աչքեր, ոչ փայլուն մաշկ: Նրանք աչքերի համար պետք է գործածեն անապատային գույներ, սրճագույնի երանգներով շպարներ, մեխակի ու դափնու տերևների բույրեր։
Խեցգետինը, կարիճն ու ձուկը ունեն փայլուն մաշկ, գրավիչ մարմին: Նրանց խորհուրդ է տրվում աչքերի համար կիրառել ծովային գույներ, զմրուխտի ու բաց կապույտի երանգներ՝ աչքերի գեղեցկությունը բացահայտելու համար: Իսկ օծանելիքից նախընտրելի են մանուշակի և մեխակի բույրերը։
Խոյ, առյուծ և աղեղնավոր նշանների տակ ծնվածները կարող են ունենալ երկար առողջ մազեր, իսկ աչքերի համար կրակի գույներն են հարմար՝ կարմիր, նարնջագույն ու դեղին, անշուշտ մոխրագույնի և սևի հետ խառնված: Կիվիի և խնձորի բույրերը սազական են այս համաստեղության կրողներին։
Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am