Միջազգային և իրաքյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ անցյալ ուրբաթ «Իսլամական պետության» ահաբեկիչները Մոսուլից մոտ 35 կմ արևմուտք գտնվող Թալ Աֆար բնակավայրի մոտ կազմակերպել են Սինջարից գերեվարված մի քանի հարյուր եզդիների հերթական անմարդկային սպանդը:
Տարբեր աղբյուրներում նշվում է սպանվածների 300-ից 700 թիվը: Բարբարոսության և ցեղասպանական բնույթի այս հերթական գործողությունը աչքի է ընկել հատկապես այն հանգամանքով, որ սպանված եզդիների դիակները սկզբում «ի ցույց» են դրվել ալ-Այյադիայի մայրուղու վրա, ինչից հետո դրանցով լցվել է տեղի ջրհորը:
Կոնկրետ այս համատեքստում ցանկացած պնդում, թե 21-րդ դարի աշխարհը բոլորովին տարբեր է, քան այն եղել է նախորդ դարերում, ուղղակի հավասարվում է ցնորամիտ բարբաջանքի, իսկ դրան հավատացող և սեփական ինքնապաշտպանությունը կազմակերպելու ցանկություն կամ ունակություն չունեցող ժողովուրդները ցավալիորեն ոչնչացվում են հենց նույն դաժանությամբ ու բարբարոսությամբ, ինչպես նախորդ դարերում:

Վարդան Վոսկանյան