ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Վրաստանի Կրիմինալ ոստիկանության Կենտրոնական դեպարտամենտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 1-ին, ժամը 13.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում հայտնաբերվել և ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արմեն Մ.-ն, ով ապրիլի 16-ից ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 334 հոդվածի (Հանցագործությունը պարտակելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Արմեն Մ.-ն փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչություն: