Պարզվում է` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին 1988թ. քաղաքականություն բերողը եղել է ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համենայնդեպս, նման եզրակացության կարելի է հանգել Տիգրան Սարգսյանի`ղարաբաղյան շարժման 25-ամյակի կապակցությամբ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցից: «Իգոր Մուրադյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ես եմ ծանոթացրել: Հանդիպումը կազմակերպեցի այգիներից մեկում, խոսքը շարժման մասին էր` ինչպես այն տարածել, ինչպես ներկայացնել Խորհրդային Միությունում ու ավելի հնչեղ դարձնել»,-պատմել է Տ. Սարգսյանը: Ինչպես հայտնի է, Մուրադյանը դարաբաղյան շարժման առաջին հանրահավաքների կազմակերպիչներից էր, և Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղ» կոմիտեին անդամակցել է ավելի ուշ: Միայն թե անհասկանալի է, թե որտեղից են ծանոթ եղել Մատենադարանի գիտաշխատող Լ. Տեր-Պետրոսյանն ու տնտեսագետ Տ. Սարգսյանը,-գրում է «Ժողովուրդ» թերթը:
Լևոն Տեր-Պետրոսյանին քաղաքականություն է բերել Տիգրան Սարգսյա՞նը


