Ըստ արաբական լրատվականների հաղորդման, Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպում զինյալները երեկ հրթիռակոծել են երեք թաղամաս:
Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ արձակված արկերը պայթել են Աշրաֆիա, Քուաթլի և Ազիզիե թաղամասերում:
Զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ կին ու երեխա, ևս 36-ը վիրավոր են:
Շաբաթ օրը հրթիռային հարվածների զոհ է դարձել 14 խաղաղ բնակիչ, գրանցվել է ավելի քան 60 վիրավոր: