Մայիսի 5-ի ողջ մարդկությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը: Այս օրվա պատմությունը սկզբնավորվել է 1992թ. , երբ մայիսի 5-ին սահմանափակ կարղություններով մարդիկ Եվրոպայի միանգամից 17 երկրներում նշեցին հաշմանդամների իրավունքների համար և ֆիզիկական, հոգեկան կամ այլ սահմանափակումներ ունեցող մարդկանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի օր: Այդ օրից ի վեր նմանատիպ միջոցառումները սկսեցին կրել ավանդական բնույթ: Այսօրվա նպատակը հանրության ուշադրությունը այն խնդիրների վրա բևեռելն է, որոնք կապված են հաշմանդամների իրավունքների իրացման հետ՝ աշխատանքի իրավունք, կրթութան իրավունք, հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու իրավունք և այլն: