Գալուստ Սահակյանը «շատ պատահաբար» հանդիպեց, Վրաստանի կողմից օկուպացված տարածք համարվող, մի երկրի վարչապետի: Դրանից էս մեր վրացի հարևանները այնպիսի սկանդալ են սարքել, որ մարդ բան չի հասկանում: Մի քանի օր առաջ էդ ձեր նույն տարածքները ռուսներին տվողն ադրբեջանում էր ու ГЕЙдари փոքր տղեն նրան պաշտոնապես ընդունեց: Այդ ժամանակ ինչո՞ւ այսպիսի վայնասուն չառաջացավ: Ախ դե բա, որ վայնասուն առաջանար SOCAR-ը շատ հնարավոր է այնդեղ թանկացումներ առաջցներ: Ահա վրացիների օբյեկտիվությունը նավթային կանաչների ներքո: Դե Գալուստ Գրիգորիչ ջան դու էլ , որ ինչ-որ մեկի հետ հանդիպում ես, հեչ պարտադիր չի սելֆի անելը:
ՀԽ անդամներտը ազատ արձակվեցին: Այս մասին խոսել էի, որ 100 ամյա տարելիցից հետո նրանք ամենայն հավանականությամբ ազատ կարձակվեն: Այ հիմա կարելի է լավ տնտղել ու տեսնել դեմն ինչ օր կա ու այդ օրը հեղափոխություն անել չէ՞: Ասեմ՝ մայիսի 9, մայիսի 28, հուլիսի 5, դե որ չէ կարա նաև սեպտեմբերի 21-ին կլինի, այդ օրն էլ չստացվի դեկտեմբերի 7-ին փորձեք: Հեղափոխություն անողը որքան որ ես եմ տեղյակ՝ օր չի ասում ու համայն աշխարհին չի պատմում իր պլանների մասին, եթե իհարկե կանաչ գույնի հետ սեր չունի:
Մաեստրո , սցենարիստ, ռեժիսոր և պարզապես գաղափարական հալածյալ Հակոբ Հակոբյանն էլ երեկ իր փայ ազատությունը ստացավ: Դե իհարկե՝ անարդար կլիներ, եթե երեկ նրան չազատեին: Ամենայն հավանականությամբ նա դեռ կհասցնի Կանի և Օսկարի կինոփառատոններին իր նոր շեդեվրը նկարահանել: Ազատ անկախ մտավորական:
Էդգար Խաչատրյան