«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ Մատաղիս գյուղում 2004թ. սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի եղբայրն ազատվել է զինվորական ծառայությունից` համաձայն Վազգեն Սարգսյանի` ՊՆ նախարարի պաշտոնավարման ժամանակ ընդունված օրենքի: Ըստ այդ օրենքի` բանակում սպանված զինվորի եղբայրն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:

Թերթի թղթակցի հետ զրույցում Ռ.Եղիազարյանի մայրը` Գոհար Մելքոնյանն, ասել է. «Իմ սպանված տղայի հորեղբոր տղան` Եղիազարյան Մուրադը, նոյեմբերին պետք է զորակոչվի: Ես թույլ չեմ տա, որ Եղիազարյանների ցեղը զինվոր տա բանակին: Մեր տղաները չեն խուսափում ծառայությունից: