Գովազդային հոլովակում, որը նկարահանվել է հոլիվուդյան հայտնի մարդու կարիերայի մասին սյուժեով, սիրված երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքն առաջարկում է խմել սեփական բրենդի տեկիլան՝ առանց լայմի: Պարզապես հանճարեղ գովազդային հոլովակ՝ Թիմբերլեյքի գերազանց խաղով:
Գովազդը նոր տեկիլայի մաքուր համի մասին է, որն ըմպելուց հետո դրա դառը համը չեզոքացնելու համար այն լայմով համտեսելու կարիք չկա: Ըստ սյուժեի՝ Ռիք Վեյնը և նրա կոլեգաները կորցնում են իրենց բարձր կարգավիճակը հասարակության մեջ, քանի որ լայմի պահանջարկն ընկնում է և համնդհանուր ճանաչում է ձեռք բերում նոր տեկիլան: