Լոնդոնում շարունակվող հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով խաղաց Վլադիմիր Կրամնիկի դեմ:
Միջնախաղում Արոնյանը կարողացավ դուրս գալ բավականին բարդ իրադրությունից, սակայն 50-րդ քայլին նա կոպիտ սխալվեց, ինչից հետո Կրամնիկը ձեռքից բաց չթողեց հաղթանակը:
Այս տուրից հետո Կրամնիկը կարող է գլխավորել մրցաշարային աղյուսակը` կախված Վասիլի Իվանչուկ ու Մագնուս Կառլսենիպարտիայի ելքից: Արոնյանը Կրամնիկին զիջում է 1,5 միավորով:
Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ կիրակի օրը` նախավերջին տուրում Արոնյանը սևերով կխաղա Ալեքսանդր Գրիշչուկի դեմ:
ArmFootball.com