«Մեր հավաստի տեղեկություններով՝ նախօրեի գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Բագրատաշենի սահմանակետում: Մաքսային աշխատակիցները և զննության համար կանգնեցված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը վիճել են միմյանց հետ: Բանը հասել է փոխադարձ հայհոյանքների ու քաշքշուկի, նաև՝ հարվածների:
Կողմերին հաջողվել է բաժանել ոստիկանների միջամտությունից հետո: Վիճաբանության մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Մեզ հետ զրույցում ոստիկանությունից չհերքեցին, որ միջադեպ է եղել ու բերման ենթարկված անձինք կան»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: