«Հրապարակ»-ն անդրադարձել է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալությանն ու լուրերին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը նրա մտերիմ ընկերուհին է։

Ռոզա Ծառուկյանը, ով Գոհար Ենոքյանին իր մտերիմ ընկերուհին չի համարում և չի ցանկացել անդրադառնալ նրա ձերբակալության թեմային։

«Շատ կներեք, ես մտերիմ ընկերուհի կյանքում չեմ ունեցել նա եղել է ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ, ես էլ եղել եմ պատվավոր նախագահ, ես նրա տան տեղն էլ չգիտեմ»,-ասել է Ռ. Ծառուկյանը։

Նա հավելել է. «Շատ սխալ են անում, որ լրատվամիջոցները արծարծում են և Գագիկ Ծառուկյանի անունը, և նրա մոր անունը։ Եթե ես նրա տան տեղն այսօր չգիտեմ, ի՞նչ մտերիմ ընկերուհի»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: