Հակառակորդը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է իրականացրել: Մառախլապատ գիշերով մոտենալով մեր դիրքապահներին հակառակորդը կրակ է բացել խրամատում կանգնած մեր զինծառայողի վրա: Գնդակը դիպչելով մեր զինվորի «ազգությամբ եզդի» սաղավարտին նրան ուշաթափել է: Երկրորդ զինվորը իրեն չկորցնելով իր ծառայակցին քաշել հանել է թշնամու կրակի տակից և իր մարմնով նրան պաշտպանելով միայնակ կռվի բռնվել մոտ 12 հոգանոց հրոսակախմբի հետ: Թշնամու մեկ այլ խումբ, որ դիրքավորված է եղել մոտակա բլուրի հետևում, ականանետերով սկսել են խոչընդոտել իրենց ընկերոջը օգնության շտապող մյուս զինծառայողներին:
Կամո Հովսեփյանը միայնակ շարունակել է կռվել թշնամու հետ և նրանցից մեկին նռնակով սատկացնելուց հետո ստիպել հեռանալ հետ իրենց դիրքերը: Մարտից հետո պարզվել է որ գնդակը խրվել է ընկերոջ սաղավարտի մեջ առանց գլուխը վնասելու` ուղղակի ինքնաձիգի գնդակի հարվածից ընկերը ուշաթափված է եղել: Ինքը Կամոն ձեռքից վիրավորվել է նռնակի բեկորից իսկ երկրորդ բեկորը խրվել է նրա աջ բազկի գրպանում պահված Նոր Կտակարանի մեջ ... Կամոն ներկայացված է Մարտական Խաչ շքանշանի:
Արշակ Զաքարյան-Facebook