«Forbes» ամսագիրը հրատարակել է 2013 թվականի Ռուսաստանի անշարժ գույքի արքաների ցուցակը: Այս տարի ընդգրկել են ինչպես ռուս, այնպես էլ արտերկրացիներին, որոնք անշարժ գույք ունեն Ռուսաստանի տարածքում: Ցուցակում ընդգրկված է 30 մարդ, որոնցից 3-ը հայեր են:
Երրորդ տեղում է գտնվում «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: ՌԴ տարածքում անշարժ գույքի վարձակալությունից նրա եկամուտը կազմում է 720 միլիոն ԱՄՆ դոլար: Նա անշարժ գույք ունի Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռեուտովում, Յարոսլավլում, Բելգորոդում, Իվանովոյում, Կալուգայում, Սոչիում, Վոլոգդայում, Սվերում, Սմոլենսկում, Երևանում:
Սամվել Կարապետյանն իր առաջին փողերը ձեռք է բերել Հայաստանում 1990-ական թթ., իսկ հետո մեկնել Կալուգա, որտեղ զբաղվել է մեծածախ առևտրով և տեքստիլի արտադրությամբ:
Ներկայումս «Տաշիր»-ը բազմաֆունկցիոնալ ընկերություն է, որը զբաղվում է նաև շինարարությամբ: Իսկ Սամվել Կարապետյանը «Տաշիր» մրցանակաբաշխությանը տներ է նվիրել շոուի հաղորդավարներին, այդ թվում նաև Քսենիա Սոբչակին:
25-րդ հորիզոնականն է զբաղեցնում «Լիգեոն Դեվելոփմենթ»-ի սեփականատեր Դանիլ Խաչատուրովը: Վարձատրությունից ստացած եկամուտը կազմում է 80 միլիոն ամերիկայն դոլար: Նրա անշարժ գույքը գտնվում է Մոսկվայում: Սկզբում զբաղվել է արժեքավոր փաստաթղթերի առքուվաճառքով, աշխատել է «Славнефт »-ում, մասնակցել է «Росгосстрах» -ի մասնավորեցման, իսկ 2004 թվականին դարձել է դրա գլխավոր տնօրենը: Դարձել է «Росгосстрах» բանկի համասեփականատերը: Դանիլ Խաչատուրը զբաղվում է էքստրեմալ սպորտաձևերով:
26-րդ տեղում է գտնվում «RD Group»-ի սեփականատեր Գագիկ Ադիբեկյանը: Վարձատրությունից ստացած եկամուտը կազմում է 70 միլիոն ԱՄՆ դոլար: Անշարժ գույքը գտնվում է Մոսկվայում:
Գագիկ Ադիբեկյանը համարվում է ռուսական շուկայի ամենահանելուկային ֆիգուրներից մեկը: Թե ինչով է նա զբաղվել մինչև 1997 թվականը անհայտ է: