«Այս պահի դրությամբ համաներում հայտարարելու հարց չի քննարկվում: Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է նախագահականին մոտ կանգնած աղբյուրը: Իսկ թե ինչու «փոզմիշ» եղավ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ համաներում հայտարարելը, մեր աղբյուրը նշեց, որ նախորդ համաներումը եղել է 2013թ., ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, դրանից հետո դեռ քիչ ժամանակ է անցել: «Եվ հետո՝ շատ աղմուկ եղավ համաներման շուրջ, լավ չեղավ, համաներումը պետք է անսպասելի և անակնկալ լինի»,- լրատվամիջոցներին անուղղակի մեղադրելով՝ նշեց մեր զրուցակիցը:

Իրավապահ համակարգի մեր աղբյուրները ևս պնդում են, որ այս պահին համաներման հարցն առկախված է: Նրանք քիչ հավանական են համարում համաներման հայտարարումը, մինչդեռ Սերժ Սարգսյանին լավ ճանաչող ՀՀԿ-ականները չեն շտապում լիովին բացառել այն՝ հավելելով, որ «կարող է նախագահը փոշմանի վերջին պահին»»,- գրում է «Հրապարակ» թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: