Մի մարդ ներկայացավ Սոկրատին և ուզում էր նրա աշակերտներից մեկի մասին մի բան ասել։ Սոկրատը կանխեց նրան, խնդրելով, որ նախ նա պատասխանի այս երեք հարցերին.
1. Դուք վստահ էք ձեր ասելիքի ճշմարտացիությանը։
- Պատասխանն էր՝ ոչ։
2. Արդյո՞ք ձեր ասելիքը դրական է, թե բացասական։
- Պատասխանը՝ բացասական։
3. Արդեո՞ք ձեր ասելիքը ինձ օգտակար տեղեկություն է պարունակում։
- Պատասխանը կրկին «ոչ» էր։
Եթե ձեր ասելիքը ճշմարտացի չէ, բացասական է և ոչ օգտակար, ապա ինչի՞ համար եք ուզում ասել»,- եզրափակեց Սոկրատը խոհեմությամբ։