Մայիսյան եռատոնի նախաշեմին պաշտպանության բանակի զինվորականները հանրապետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ այցելել են հայրենական մեծ պատերազմի վետերաններին, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Կարևորելով վերջիններիս դերը ֆաշիզմի դեմ պայքարում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակում` հյուրերը շնորհավորել են վետերաններին, հանձնել մեդալներ, նվերներ ու դրամական պարգևներ:

Մայիսյան եռատոնի կապակցությամբ հանրապետության տարբեր գերատեսչությունների կողմից պարգևատրվել են Արցախում բնակվող հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերանները: