Մայիսի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւանի Պետական Համալսարանի ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի ավագ տեսուչ Արթուր Աճեմյանը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Արթուր Աճեմյանը, նույն համալսարանի հեռակա ուսուցման ավարտական կուրսի ուսանող Կ. Ս.-ի երկու քննությունների գնահատականները դրական նշանակելու գործընթացը կարգավորելու համար պահանջել եւ ստացել է 300 ԱՄՆ դոլար կաշառք:
Փաստի առթիվ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: