Եղեռնի 100-րդ տարելիցի բազմաթիվ միջոցառումները այս տարի Հայաստանում և ընդհանրապես աշխարհում մեծ աղմուկ բարձրացրեցին: Միջազգային ճանաչման և դատապարտման գործում բավականին ձեռքբերումներ էլ եղան` մասնավորապես ինձ համար կարևոր էր Առաջին Համաշխարհայինի անմիջական մեղավորներից երկուսի` Ավստրիայի և Գերմանիայի կողմից, ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ինչը յուրովի մեղքի ընդունման պրոցեսի սկիզբ է, որ թուրքիային ստիպելու է վաղ թե ուշ ընդունել իր գործած ոճրագործուտյունը: Այս ամենը գովելի է և մեզ` հայերիս համար ինչ որ տեղ նաև ցավի սփոփանք, սակայն կա մի պարզ ճշմարտություն, որ ոչ Եվրոպան, ոչ Ամերիկան կամ Ռուսաստանը և ոչ էլ որևէ քաղաքական կամ միջազգային կառույց չի կարող երաշխավորել, որ ցեղասպան թուքերը կամ նրանց ապօրինի զավակ ադրբեջանցիները վաղը չեն կրկնի եղեռնը կամ հետ են կանգնել մեզ իսպառ վերացնելու իրենց հանցավոր մտադրությունից: Այսօր աշխարհում տեղի ունեցող ցեղասպանությունների հանդեպ անտարբերության օրինակը պետք է մեզ հուշի որ միակ փրկությունը մեր ձեռքում է, իսկ միակ երաշխիքը Հայոց Հզոր Բանակը: Ի՞նչ են անում այսօր աշխարհի «հզորները» Եզդիների և մնացած փոքրամասնությունների իրականացվող ցեղասպանությունը կանգնացնելու համար` ՈՉԻՆՉ...
Առավել, նրանք կրկին զինում ու աջակցում են ցեղասպան բարբարոսին, որը նույն թուրքն է նույն օսմանը այս անգամ դեմքը ծածկած ու ISIS կեղծանունով հանդես եկող: Սահմանին կանգնած Հայ զինվորն է երաշխիքը մեր անվտանգության, մեր ապագայի մեր խաղաղության, երաշխիքը որ 1915-ը էլ երբեկ թույլ չենք տալու կրկնվի: Թուրքը տեսնում է որ Հայը էլ առաջվա խեղճ ռամիկը չի ով յաթաղանի դեմ աղոթքով էր կանգնում, ով հավատում էր որ «հարևան» թուրքը իր վրա ձեռք չի բարձրացնի: Թուրքի ուղեղում այլևս ոչ թե 1915-ի խեղճ ու խաղաղասեր Հայն է այլ 1992-ի քաջ ու վրեժխնդիր հայը, և հենց դա է նրան պահում իր ժամանակավոր որջում:
Երբ հայության մեծ մասը մասնակցում էր խաղաղ երկնքի տակ տեղի ունեցող միջոցառումներին, սահմանին մեր տղերքը կռիվ էին տալիս այդ խաղաղությունը ապահովելու համար` ահա մի փոքրիկ հատված այդ կռվից..
Արշակ Զաքարյան