Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Լիվերպուլը» հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։

Ինչպես հաղորդում է CaughtOffside-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր է հայազգի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց վճարել 12 մլն եվրո, ինչպես նաև «Շախտյորին» զիջել կենտրոնական պաշտպան Մարտին Շկրտելին։

Նշենք, որ 28-ամյա սլովակ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո,-գրում է sportarmenia.com-ը։