Մարտի 26-ին կայացած Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ բազմաթիվ երկրպագուներ ունենալով հանդիպման տոմսեր չեն կարողացել ներկա գտնվել մարզադաշտում և մինչ օրս դրա համար որևէ կառույց պատասխանատվություն չի ստանձնել: Այդ ամենի պատասխանատվությունը չի ստանձնում նաև «Արմոբիլ» ընկերությունը, ով հսկում էր երկրպագուների մուտքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմոբիլ» ընկերության տնօրեն Վահագն Կակոսյանը:
Նա պատմեց, որ իրենց 40 աշխատակիցները նկատել են, որ ֆուտբոլային հանդիպմանը չեն կարողացել հետևել 2000 երկրպագու, որովհետև նրանց փոխարեն այլ անձինք են հայտնվել մարզադաշտում: Նրանք օգտագործել են ՀՖՖ-ի կողմից պատրաստված հատուկ անցագրերը և մեկը մյուսին փոխանցելով հայտնվել են մարզադաշտում: Շատ են եղել դեպքեր, երբ արդեն պատռված տոմսերն են դուրս բերվել մարզադաշտից և երկրպագուների մի խումբ էլ այդ տեմսերով են ցանկացել մտնել մարզադաշտ.«Եղել են դեպքեր, երբ ստուգված տոմսերը տվել են այլ մարդկանց», -հայտարարեց Վահագն Կակոսյանը:
«Արմոբիլ» ընկերությունը տեղյակ չէ, որ ՀՖՖ-ն պատրաստվում է դատի տալ իրենց, նրանք դեռ հույս ունեն, որ եռակողմ հանդիպում կկազմակերպվի ՀՖՖ-ի, ոստիկանության և իրենց մասնակցությամբ՝ պարզելու, թե ով է պատասխանատվություն ստանձնելու կատարվածի համար:
YerevanNews.am-ի այն հարցին, թե ե՞րբ են պատրաստվում բանակցելու, Վահագն Կակոսյանն ասաց.«Մենք սպասում ենք, որ իրենց հրավերքին, մենք միչև այսօր հրավեր չունենք իրենց կողմից, որ քննարկում ենք, թե ինչ է տեղի ունեցել և հայտարարություններ են անում առանց պարազաբանումների: Դա մի քիչ վիրավորական է մեզ համար»: